Այսօր վարչապետի ծննդյան օրն է. մի քանի փաստ նրա մասին

0

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Վարչապետը նշում է 43-ամյակը:Public.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ վարչապետի կյանքից:

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:

2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

Նիկոլ Փաշինյանի ծնողները՝ Վովա Փաշինյանը և Երջանիկ Չիբուխչյանը:

Картинки по запросу Նիկոլ Փաշինյանի ծնողները

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2017թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

Картинки по запросу Իմ քայլը մեկնարկեց Գյումրիից

Ապրիլի 13-ին «Իմ քայլը» նախաձեռնության անդամները հասան Երևան:

Картинки по запросу Նիկոլ Փաշինյանը վարդանանց հրապարակից մեկնարկեց

2018թ․ մայիսի 8-ից ՀՀ վարչապետն է։

Похожее изображение

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի:

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Պարզվում է ՝ վարչապետը սիրում է նաև հեծանիվ քշել:

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Որդու՝ Աշոտի հետ:

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

 

Mediamax.am-ի հետ զրույցում վարչապետը, խոսելով երջանկության մասին ասել է.

 «Ամեն օր մարդը պետք է իր երջանկությունը կառուցի: Մեծ հաշվով ինձ երջանիկ եմ համարում, բայց այնպես չէ, թե իմ կյանքում ոչ երջանիկ պահեր չեն եղել: Երբ մարդը երջանկություն է ձեռք բերում, շատ ավելի դաժան է դառնում պայքարն այդ երջանկությունը պահպանելու համար: Երբ չունես երջանկություն, ձգտում ես ունենալ, իսկ երբ ունես, կորցնելու վտանգ կա: Երջանկություն ունենալու մեջ էլ դժբախտություն կա. երջանկություն կորցնելու հեռանկարն արդեն դժբախտության զգացողություն է առաջացնում»:

Վարչապետն իր կյանքի ամենալուսավոր կետը անձնականում համարում է ընտանիքը,  իսկ ՝գործնականում` «Հայկական ժամանակը», քաղաքական դաշտում՝ այն քաղաքացիական շարժումը, որի ակունքներում եղել է:

Փաշինյանը վախի մասին.

«Վախի զգացումը ցանկացած մարդուն հատուկ է, ուրիշ բան, թե ինչով ես հակակշռում վախը: Եթե քո մեջ կա ավելի ծանր բան, քան վախն է, բնական է, որ դա հակակշռում է: Տվյալ դեպքում այն, ինչ հակակշռում է վախին, դա քաղաքացու գիտակցումն է. այն, ինչ կատարվում է երկրում, ես դրա համար պատասխանատու եմ ինքս իմ, իմ խղճի, մարդկանց, Աստծու, երեխաներիս, բոլորի առաջ: Եթե ինչ-որ իրավիճակում մարդկանց բացատրես, թե վախեցա, դրա համար այսպես ստացվեց, դա հարգելի բացատրություն չի համարվի Աստծո, սերնդի, ոչ մեկի կողմից»:

 

Նիկոլ Փաշինյանի վրա ամենամեծ տպավորությունը թողել է Չեխիան, Պրահան:

Նկարում՝ փոցխում  է Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը:

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.