Ընտանեկան լուսանկար. Լուսինե Թովմասյանը՝ դստեր ու որդու հետ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միաին 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Գեղեցկուհին, որը կադրում շպարված չէ, լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային հագուստով էր։ Նա կրում էր ծաղկավոր զգեստ, սեւ երանգի կիսաերկարաճիտներ։ Գեղեցիկ մայրիկն արձակել էր մազերը, մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը գրել էր․ «Արեւոտ օրեր Երեւանում»։
