Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում Ավստրիայում:
Այսօր հավաքականի ճամբար է այցելել հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հրավիրվել էր այս հավաքին, բայց չի կարողացել մասնակցել վնասվածքի պատճառով:
Վարդան Մինասյանը հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու էր Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Յուրա Մովսիսյանը չէր միացել հավաքականի կազմին, քանի որ վնասվածք էր ստացել։
Նշենք, որ մայիսի 31-ը հավաքականի համար լինելու է հանգստի օր, իսկ հունիսի 1-ից թիմը կվերսկսի մարզումները և կշարունակի նախապատրաստվել Մոլդովայի հետ ընկերական հանդիպմանը:
Public.am