Վառ շպար, աքսեսուարներ. Մերի Մակարյանի լուսանկարը
Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում նա սպիտակ վերնաշապիկ է կրում, որը զարդարված է քարերով։ Մերին հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել ու ականջօղեր։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին պատկերված էր դստեր հետ։ Նա առանց շպարի էր, մեղմ գրկել էր փոքրիկին։ Հրապարակմանը կից Մերին գրառում չէր կատարել, սակայն նրա երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․ «Հրաշք», «Աստված պահապան», «Տիկնիկ», «Գեղեցկուհի ես, Մերի ջան»։
