Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը կրկին միասի՞ն են

0

Օրերս մոդել եւ բիզնես լեդի Քայլի Ջեները լուսանկար է հրապարակել նախկին ընկեր՝ Թրեւիս Սքոթի հետ, ինչով առաջացրել է նրանց վերամիավորման մասին լուրերի ալիքը. աղջիկն իր Instagram-ի էջի Stories բաժնում տեղադրել է մի քանի հին լուսանկար՝ «Այսպիսի տրամադրություն» գրառմամբ:

Այս կապակցությամբ ոչ Քայլին, ոչ Թրեւիսը դեռ մեկնաբանություններ չեն տվել, փոխարենը նրանց համար դա արել են իրենց ընդհանուր շրջապատի մարդիկ։ Օրերս People պարբերականի հետ զրույցում աղբյուրը պատմել է, թե հատկապես ինչ հարաբերությունների մեջ է գտնվում աստղային զույգը:

 «Քայլիի եւ Թրեւիսի մոտ ամեն ինչ հրաշալի է, նրանք շատ երջանիկ են։  Քայլին դեռ չի ցանկանում պիտակներ փակցնել իրենց հարաբերությունների վրա, չնայած նրանք հաստատ միմյանցից բացի ուրիշ ոչ ոքի հետ չեն հանդիպում»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի աշնանը Քայլի Ջեները եւ Թրեւիս Սքոթը դադար էին վերցրել հարաբերություններում։ Ըստ լուրերի՝ զույգի հարաբերությունների խզման պատճառը ռեփերի անհավատարմությունն է եղել։ Համացանցում հայտարարել են, որ նա դավաճանել է Ջեններին Instagram-ի աստղ Ռոժան Կարի հետ ողջ երկու տարիների ընթացքում, ընդ որում՝ մի շարք ապացույցներ են մատնանշվել: Ի դեպ, Սքոթը հայտարարել է, որ իր դավաճանության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան բուռն երեւակայության պտուղ։

Բաժանվելուց հետո Քայլին եւ Թրեւիս Սքոթը հանուն Սթորմիի պահպանել են ջերմ բարեկամական հարաբերությունները: Վերջերս նրանք միասին նշել են փոքրիկի ծննդյան երկրորդ տարին եւ միասին զբաղվել են այդ տոնակատարության կազմակերպմամբ: Իսկ վերջերս տված հարցազրույցներից մեկում Ջենները Սքոթին անվանել էր իր լավագույն ընկերը։


Leave A Reply

Your email address will not be published.