«Գեղեցկուհի»․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ օդանավակայանից լուսանկար է հրապարակել

0

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում գտնվում է օդանավակայանում։ Լիլիթը կրում է ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, ոսկեգույն պիջակ։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլիթ Հովհաննիսյանը գրել է․ «Սոչի — Երևան – Սիդնեյ։ Ճանապարհը շաաատ երկար է լինելու, բայց մեծ սիրով եմ անցնելու, քանի որ գիտեմ, որ շուտով պիտի վերջապես հանդիպեմ շատ հետաքրքիր մարդկանց հետ»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին ավտոմեքենայում։ Երգչուհին սպիտակ երանգի, գործվածքով, երկար զգեստ էր կրում։ Լիլիթի կերպարն ամբողջացնում էր ոճային ժամացույցը։ Հրապարակմանը կից Լիլիթը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սոչիում միշտ ուրախ է»։

Leave A Reply

Your email address will not be published.