Ջեյ Լոն ու Ալեքս Ռոդրիգեսը հարսանիքի վրա մի ամբողջ ունեցվածք կծախսեն
Ջենիֆեր Լոպեսն ու նրա փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, պատրաստվում են հարսանիքին, որը պետք է տեղի ունենա այս տարի։
Միջոցառումը խոստանում է այնքան մասշտաբային լինել, որ պապարացիները հասցրել են սպասվող արարողությունը «տարվա հարսանիք» անվանել։ Ինսայդերների տեղեկատվությամբ՝ սիրահարները ծրագրում են հարսանիքի վրա մոտավորապես երեք միլիոն դոլար ծախսել, հայտնում է Life & Style պարբերականը։
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ հարսանիքին հրավիրված հյուրերի ցանկը բավական պատկառելի է, որոնց շարքում են Ջեյ Լոյի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին՝ իրենց ընդհանուր երեխաների՝ երկվորյակներ Էմմայի ու Մաքսի հայրը։ Եվ զարմանալի է, որ հրավիրված է նաեւ նրա նախկին ընկերը՝ Կասպեր Սմարթը։
Ջենիֆեր Լոսպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի նշանադրության մասին հայտնի է դարձել դեռ նախորդ տարվա մարտին։ Սիրելին երգչուհուն ադամանդով զարդարված մատանի է նվիրել, որի արժեքը կազմում է մեկ մլն դոլար։