«Հպարտ եմ լինել քո դուստրը». Սիրուշոն ջերմ շնորհավորել է Հրաչյա Հարությունյանին

0

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Դերասանին ջերմ շնորհավորել է նրա դուստրը՝ երգչուհի Սիրուշոն։ Նա հայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ հպարտ է լինել նրա դուստրը։ «Հպարտ եմ լինել քո դուստրը։ Ծնունդդ շնորհավոր, պապ»,- գրել է Սիրուշոն՝ օգտագործելով «պապայի աղջիկը» հեշթեգը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի, տաք բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են մատանիները։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել երգչուհուն. «Նուրբ ու գեղեցիկ», «անուշիկ հայուհի»։

Leave A Reply

Your email address will not be published.