«Գիշերային Վենետիկը… լուռ, բայց շքեղ…». Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանն Իտալիայում արված լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գիշերային քաղաքի ֆոնին։ Երգչուհին սեւ վերարկու է կրում եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ Նա արձակել է մազերն ու գրեթե շպարված չէ։ «Գիշերային Վենետիկը… լուռ, բայց շքեղ…»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ձմեռային կերպարում էր։ Նա երկար, սեւ վերարկու էր կրում։ Նա սեւ պայուսակ էր ընտրել, արեւային ակնոց։ «Հաջորդ կանգառը… Սան Սերվոլո․ vaporetto՝ ջրային շոգենավ»,- հրապարակումը մակագրել էր նա։
