Ջիգարխանյանի ընտանիքի հետ սկանդալից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մերկացել է

0

Նախկին ամուսնու՝ Արմեն Ջիգարխանյանի ընտանիքի հետ սկանդալից անմիջապես հետո Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է անկեղծ հրապարակում անել։ Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում թոփլես է։ Վիտալինան կուրծքը ծածկել է ծաղիկով ու շարֆով։

Դաշնակահարուհու հետեւորդները լուսանկարները հիացմունքով են ընդունել. շատերը խոստովանել են, որ Վիտալինային հաջողվել է չանցնել սահմանը եւ չհասնել գռեհկության։

«Այնքան հիասքանչ, գլուխգործոց լուսանկարներ», «Այս լուսանկարը հարկավոր է թանգարան տանել», «Հրեշտակ, հարգում եմ իմաստության, խելքի ու գեղեցկության համար»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Leave A Reply

Your email address will not be published.