Արեւայրուք, գեղեցիկ զգեստ. Մերի Հակոբյանի լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը Թաիլանդում արված լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է մեջքի հատվածում բացվածքով եւ ընդգծում է Մերիի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Ամառային կերպարնբ ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ժամացույց եւ թեւնոց։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Մերին խորը դեկոլտեով, կարմիր բլուզ էր կրում։ Կադրում Մերիի վարսերն արձակված էին, նա նուրբ շպար էր ընտրել։ Հրապարակմանը կից Մերին մեկնաբանություն չէր կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Հիասքանչ», «Շատ սիրուն»:
