Կիանու Ռիվզը հայտնվել է պատմության մասին ուկրաինական դասագրքում. նա 1932-ի լուսանկարում սենդվիչ է ուտում
Ուկրաինական «Համաշխարհային պատմություն» գրքում, որը նախատեսված է տասներորդ դասարանի համար, գտել են «Ընթրիք երկնաքերի վրա» լուսանկարի՝ ֆոտոշոփի ենթարկված տարբերակը, որի վրա պատկերված է ամերիկացի դերասանի Կիանու Ռիվզը, հայտնում է Ukraina.ru-ն։
Լուսանկարում, որը կարելի է գտնել դասագրքի 58-րդ էջում, Ռիվզն ընթրում է աշխատավորների հետ, որոնք Ռոքֆելեր պլազա երկնաքերի շինանարության ընթացքում նստել են հեծանի վրա։ Լուսանկարն օգտագործվել է՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ԱՄՆ կարգավիճակի փոփոխության վերաբերյալ գլուխը պատկերազարդելու համար:
Համաշխարհային պատմության վերաբերյալ դասագիրքը հրատարակվել է 2018թ.-ին եւ հավանության է արժանացել Ուկրաինայի կրթության նախարարության կողմից։ Ձեռնարկը, որի հեղինակը Իգոր Շուպակն է, հրատարակվել է պետական բյուջեի հաշվին։
