Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Անժելան սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերը եւ նվազագույն շպարով է, ընդգծված են շուրթերը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված էր ծովափնյա գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ գույնի տաբատ էր ընտրել եւ կանաչ վերարկու։ Անժելան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։

