«Սեր բոլորիս». Արամեի ու Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը
Instagram-յան էջում նա լուսանկար է հրապարակել կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանը. նախորդ տարվա դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի երկրորդ երեխան՝ որդին։ Արամեն ու Աննան պատկերված են ավտոմեքենայում։ Նրանք նմանատիպ հագուստ են կրում՝ սեւ բաճկոն, արեւային ակնոց։ «Սեր բոլորիս»,- լուսանկարը մակագրել է Արամեն։
Ավելի վաղ երգիչը հայտնել էր որդու լույս աշխարհ գալու մասին։ Նա լուսանկար էր հրապարակել ծննդատնից ու գրել. «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»։
