«Սիրո աղջիկ». Նազենի Հովհաննիսյանը՝ Սիրուշոյին. երգչուհուն շնորհավորել է Քարդաշյանների դիմահարդար Հրուշ Աճեմյանը

0

Սիրուշոն երեկ նշել է 33-ամյակը։ Երգչուհուն շնորհավորել է նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Instagram-յան էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել Սիրուշոյի ու ծնողների հետ։ «Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ եւ հիմա՛… հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն՝ էդպես էլ լինում է մեր իրականությունում։

Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն: Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, եւ հավատա՝ ոչ միայն նրանց: Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ, իմ չքնաղ Սիրուշո: Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ եւ արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր ծնունդդ, սիրո՜ աղջիկ։

Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ… Քո երգերից բացի՝ առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես…»։

Իսկ Սիրուշոն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար։ «Թող յուրաքանչյուրիդ ամեն օրը լցված լինի այնքան սիրով, որքանով իմն եք այսօր լցրել: Շնորհակալ եմ, երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ ու ուժեղ մարդիկ»,- գրել է նա։ Ի դեպ, շնորհավորանքներին միացել է նաեւ հայտնի վիզաժիստ, Քարդաշյան ընտանիքի մտերիմ ընկեր Հրուշ Աճեմյանը. «Շնորհավոր ծնունդդ, սեր»։


Leave A Reply

Your email address will not be published.