Երգչուհի Պելագեայի երիտասարդ ամուսինը դավաճանել է նրան. զույգը բաժանվել է

0

33-ամյա երգչուհի Պելագեան եւ 27-ամյա հոկեյիստ Իվան Տելեգինը բաժանվել են ամուսնու դավաճանությունների պատճառով։

Այս սիրավեպը բավական հետաքրքիր նախապատմություն ունի. «Ձայնը» նախագծի նախկին մարզիչը մարզիկին խլել էր նրա հղի սիրելիից, բայց արդյունքում նմանատիպ իրավիճակում հենց ինքն է հայտնվել։ Թեեւ Պելագեան լռում է, համացանցում է հայտնվել Տելեգինի լուսանկարը նոր սիրելիi հետ՝ Մարիա Գոնչար անունով շիկահեր կին, որը ուղեւորությունների կազմակերպման ընկերություն է ղեկավարում։

Նրանք միասին մասնակցել են «Crave» ներկայացման պրեմիերային։ «Եկել են՝ ձեռք ձեռքի տված եւ ամբողջ երեկոյի ընթացքում գրկախառնվել են»,- գրում է Starhit-ը՝ վկայակոչելով Տելեգինի շրջապատը։ Տելեգինի սիրուհին ծանոթ է Պելագեայի հետ. նրանք նույնիսկ համատեղ լուսանկարներ ունեն, որոնք Մարիան, ամեն դեպքում ջնջել է։

«Նրանց հարաբերությունները գաղտնիք չեն ընկերների համար, նրանք առանձակի չեն թաքնվում։ Վերջերս հանգստանում էին հյուրանոցում, նույն վայրերից համատեղ լուսանկարներ հրապարակում։ Գոնչարի ծանոթները պնդում են, որ նա հարուստ ծնողների երեխա է, որը հիմնականում զբաղված է միայն երեկույթներով»,- հայտարարել է ինսայդերը։

Մարզիկն այլ ընկերուհիներ էլ է ունեցել. Cosmo-ի հաղորդմամբ՝ հրապարակվել են նրանց ինտիմ նամակագրությունը եւ գաղտնի հանդիպումների վայրերը։ Ամուսինների ծանոթների խոսքով՝ նրանց ամուսնական կյանքում ամեն ինչ հարթ չէ։ Պելագեան խանդոտ է, նա հաճախ է ստուգել ամուսնու հեռախոսն ու փոստը։ Տելեգինի մտերիմները հայտարարել են, որ երգչուհին բարդույթներ ունի արտաքինի եւ ամուսնու հետ տարիքային տարբերությունների պատճառով։

Leave A Reply

Your email address will not be published.