Ովքեր են ներկա եղել Լիլուի հարսանիքին և ինչ անակնալ է մատուցել ամուսնուն. չհրապարակված կադրեր երգչուհու հարսանիքից

0

Դեկտեմբերի 14-ին երգչուհի Լիլուն պսակադրվեց: BlogNews.am-ն արդեն պատմել էր հարսանեկան իրարանցման, հարսանյաց զգեստի ընտրության և թե ինչ ոճի հարսանիքն է պլանավորում զույգը կազմակերպել:

Երգչուհին ապագա ամուսնուն՝ Արկադին հանդիպել է ԱՄՆ-ում, չնայած ծանոթացել են տարիներ առաջ Հայաստանում:  Լիլուն միայն հարսանիքը օրը հրապարակեց նրա լուսանկարը, մինչև օրս երգչուհու հետևորդները փորձում էին գուշակել՝ ով է նրա ապագա ամուսինը:

Լիլուին խորանի մոտ ուղեկցել է քեռին, ով երգչուհու համար կարծես հայր լինի: Հարսանեկան խնճույքին ներկա էին զույգը մտերիմները և հարազատները, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Մերի Մակարյանը, Վահագն Ստեփանյանը, Շպռոտը, Նորոն, Էնջլ Մարտիրոսյանը:

Երեկոյի ընթացքում հյուրերին ուրախացրել են Նորոն և Շպռոտը, իսկ Արտավազդ Ամիրյանը վարել է հարսանեկան խնճույքը: 

Leave A Reply

Your email address will not be published.