«Հարսանյաց զգեստս երկար եմ ընտրել, բայց սիրելիս կտեսնի միայն հարսանիքի օրը». երգչուհի Լիլուն վաղն ամուսնանում է

0

Երգչուհի Լիլուն վաղը՝ դեկտեմբերի 14-ին ամուսնանում է: Մինչ կյանքի կարևոր փուլը վերջինս պատասխանել է BlogNews.am-ի մի քանի հարցի: Ի դեպ, շատերը երգչուհու ապագա ամուսնուն առաջին անգամ կտեսնեն հարսանյաց արարողության ընթացքում:

«Հայկական պարային շարժումներ եմ սովորել  Իռեն Ուլիխանյանի մոտ, որովհետև հայկական չեմ կարողանում գեղեցիկ պարել: Ես և սիրելիս հատուկ պար չենք բեմադրել, միայն կլինի մեր առաջին տանգոն»:

Երգչուհին նշում է, որ սիրելին հարսանեկան զգեստը տեսնելու է միայն հարսանիքի օրը. «Ասում են՝ փեսան մինչև հարսանիքը չպետք է տեսնի հարսի զգեստը, ես պահպանել եմ այդ ավանդույթը: Չնայած նրան, որ նա պնդում էր որպեսզի տեսներ: Զգեստս երկար եմ ընտրել, ԱՄՆ-ում հայտնի ոճաբան կա՝ Զարեհ Շահը, ով զբաղվում է հարսանյաց հագուստներով և ոչ միայն: Զտեստը բերվել է Ֆրանսիայից և բավականին աշխատանքներ են կատարվել վրան»:

Ի դեպ, այդ զգեստը կրելու համար Լիլուն մի քանի կիլոգրամ նիհարել է, բայց նիհարելու արդյունքը նաև սթրեսն էր:

Հայկական ավանդույթներին կողմ է, որոշ բաներ պահպանել են, որոշները ոչ. «Այնպես չի լինելու, որ սկզբում գան մեր տուն, հակառակը՝ հանդիպելու ենք եկեղեցում, իսկ եկեղեցի ինձ ուղեկցելու է քեռիս, ով ինձ համար երկրորդ հայր է»:

Երգչուհու ապագա ամուսնու և որդու սիրառատ սթորիների հաճախ են հայտնվում համացանցում. «Ռոբի և սիրելիս հարաբերությունները շատ ջերմ են, բայց առաջինը նրանց հարաբերություններն են լավ եղել, հետո իմ և նրա»:

Leave A Reply

Your email address will not be published.