Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
22-ամյա պաշտպանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում:
Կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը, ով հայկական արմատներ ունի, միացել է Հայաստանի ազգային հավաքականին և նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին:
Public.am