Կանայք ներքնազգեստով դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական  փողոցներ

0

Մի խումբ կանայք ներքնազգեստով դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական  փողոցներ՝ բոդիպոզիտիվ արշավի շրջանակում իրենց մարմնի անկատարությունը ցուցադրելով: Ակցիային, որը կազմակերպել են գրող Նատաշա Դևոնը եւ կնոջ մարմնի գեղեցկության «Portrait Positive» ցուցահանդեսի համահիմնադիր Ստեֆան Բելը, մասնակցել են բլոգերներ, բրիտական հեռուստատեսության աստղեր եւ ակտիվիստուհիներ:

Նրանց նպատակն Էր՝ կանանց ապացուցել, որ նրանք իրենց պետք Է վստահ զգան անկախ իրենց մեծությունից ու քաշից: Ֆլեշմոբի մասնակիցները պաստառներ Էին պարզել այդ թեմային վերաբերող կարգախոսներով:

«Բոդիպոզիտիվի շարժման նպատակը հաճախ սխալ Է մեկնաբանվում: Մարդիկ կարծում են, որ մենք բոլորին կոչ ենք անում գեր լինել, բայց դա այդպես չԷ: Մենք պարզապես ցանկանում ենք վերացնել իդեալական մարմնի մասին կարծրատիպերը, որպեսզի մարմնի տարբեր կազմվածքներ ունեցող մարդիկ վերջապես իրենց թույլ տան բավականություն ստանալ իրենց մարմնից»,-բացատրել Է Նատաշա Դևոնը, որը չի վարանել ցուցադրել որովայնի 30-սանտիմետրանոց հետվիրահատական սպին իր։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.