Նոր լուսանկարներ Սիրուշոյի երևանյան մենահամերգից
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Սիրուշոյի երևանյան առաջին մենահամերգը: Համերգն անակնկալներով լի էր, նախ՝ սիրո խոստավանություն բեմից. «Համերգի ամենահուզիչ պահերից: Օրեր առաջ նամակ էի ստացել երկրպագուից, ում մեծ ցանկությունն էր համերգի ժամամակ ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։ Մինչև վերջին վայրկյանը մենք էլ չգիտեինք ինչ ակնկալել: Մաղթում եմ անսահման սեր»,- գրել էր երգչուհին:
Սիրուշոյի երկրպագուների համար ամենագեղեցիկ պահերից մեկն էր, երբ երգչուհին «Հավատում եմ» երգը կատարելու ժամանակ բեմ հրավիրեց ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին: Զույգը միասին պարեց երգի ներքո: Իսկ արդեն համերգի ավարտին Սիրուշոն շնորհավորեց ամուսնուն ծննդյան կապակցությամբ:
Երգչուհին չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել իր թիմին. «Շնորհակալ եմ իմ թիմին, որ սարի պես կողքիս կանգնած են տարիներ շարունակ: Միասին կիսում ենք երազանքներ ու նպատակներ։ Միասին փորձում ենք ստեղծել լավ ու մնայուն գործեր, մարդկանց դրական էմոցիաներ տալ, ոգևորել, ուժեղացնել, սեր տարածել։ Հաճախ ինձնից ավելի են հուզվում ու անհանգստանում և ուրախությունն էլ հետս հավասար կիսում։) Շնորհակալ եմ ձևավորված մեծ ընտանիքի համար»:
