Christian Dior-ը հրապարակային ներողություն է խնդրել Պեկինից. մեղավորն աշխատակիցներից մեկն է
Ֆրանսիական Christian Dior ապրանքանիշը հրապարակային ներողություն է խնդրել շնորհանդեսի ընթացքում Չինաստանի քարտեզն առանց ինքնավար Թայվանի ներկայացնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Ընկերության առանձին աշխատակցի սխալ հայտարարությունները ոչ մի դեպքում չեն ներկայացնում ամբողջ ընկերությունը, Չինաստանի հարցով Christian Dior-ի դիրքորոշումը նույնն է մնում»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Weibo սոցիալական ցանցում Dior-ի պաշտոնական էջում։