Ջասթին Բիբերն Instagram-ում կիսվել է եւս մեկ խորհրդավոր հաղորդագրությամբ՝ ավելի շատ անհանգստացնելով երկրպագուներին

0

Ջասթին Բիբերը Instagram-ում հերթական խորհրդավոր հաղորդագրությունն է տարածել՝ պնդելով, որ խեղդվում է եւ իրեն անապահով է զգում:

Գրառումը, որը նվիրված էր SZA-ի I Hate U երգին, նոր մտահոգություններ է առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ:

«Մանկության տարիներին ինձ միշտ ասում էին, որ ատելը սխալ է։ Բայց դա ինձ ստիպում էր զգալ, որ ինձ արգելված է ատելություն ունենալ, և ես ոչ ոքի չէի ասում, որ դա ունեմ: Դա ինձ ստիպեց զգալ, թե ես խեղդվում եմ, և որ այդ մասին խոստովանելն անվտանգ չէ: «Կարծում եմ՝ մենք կարող ենք բաց թողնել ատելությունը միայն նախապես ընդունելով այն», — շարունակել է նա: «Ինչպե՞ս կարող ենք ատելություն չզգալ մեր ապրած ողջ ցավի պատճառով»,- եզրափակել է երգիչը։

Ջասթինը վերջին շաբաթների ընթացքում անհանգստություն է առաջացրել երկրպագուների շրջանում սոցիալական ցանցերում իր գրառումներով:

Իր վերջին գրառումներից մեկում նա ասում էր, որ իրեն «խարդախ» և «հիմնականում անորակ» է:

«Ամբողջ կյանքումս մարդիկ ինձ ասում էին. «Վայ Ջասթին, դու արժանի ես դրան»: Եվ ես անձամբ միշտ ինձ անարժան եմ զգացել, կարծես խաբեբա էի, ինչպես նաև՝ երբ մարդիկ ասում էին, որ ինչ-որ բանի եմ արժանի»:

Leave A Reply

Your email address will not be published.