Apple TV+-ը հրապարակել է Բրեդ Փիթի մասնակցությամբ «Ֆորմուլա 1-ի» պաշտոնական թրեյլերը

0

Apple TV+-ը հրապարակել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ։

Փիթը խաղում է Ֆորմուլա 1-ի նախկին վարորդ Սոնի Հեյսին, ով անվանվել է «երբևէ ամենալավ մրցարշավորդը»: Հեյսը, ով Ֆորմուլա 1-ում համարվում էր 1990-ականների ամենախոստումնալից ֆենոմենը, լուրջ վթարի ենթարկվեց, որն ավարտեց նրա կարիերան։

Այժմ՝ 30 տարի անց, նրան է մոտենում իր նախկին թիմակից Ռուբեն Սերվանտեսը՝ Ֆորմուլա 1-ի կործանման եզրին գտնվող թիմի սեփականատերը, ում խաղում է Խավիեր Բարդեմը: Ռուբենին հաջողվում է համոզել Սոնիին վերադառնալ՝ դառնալով երիտասարդ մրցարշավորդ Ջոշուա Փիրսի մարզիչը, ում մարմնավորում է Իդրիսը։ Սոննին վերադառնում է և վերջին անգամ արշավում մինչև վերջնագիծ:

Ֆիլմում նկարահանվել են նաև Քերի Կոնդոնը, Թոբիաս Մենցիսը և Քիմ Բոդնիան։ Ֆիլմի պրեմիերան կկայանա IMAX-ում՝ հունիսի 25-ին, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հունիսի 27-ին:

Leave A Reply

Your email address will not be published.