Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են սպառնալ հոլիվուդյան արտադրությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կանադական ապրանքների համար ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերը կարող են վնասել Հոլիվուդի կինոարդյունաբերությանը: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հոլիվուդյան աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահի որոշումը կհանգեցնի ֆիլմերի արտադրության արժեքի բարձրացման։ Փորձագետները նաև կարծում են, որ պարենային ապրանքների գների ընդհանուր աճի պատճառով ամերիկացիները ստիպված կլինեն կրճատել իրենց ժամանցի ծախսերը։
«Թրամփի մաքսատուրքերը կարող են ճնշում գործադրել կինոյի և հեռուստատեսության բյուջեի վրա՝ ներկրվող սարքավորումների պատճառով, մինչդեռ այլ ոլորտներում ավելի բարձր մաքսատուրքերը կարող են հարվածել պոտենցիալ հեռուստադիտողների դրամապանակին և վտանգել տոմսարկղերի վաճառքները», — հրատարակությանն ասել է աղբյուրը։
CNBC-ը պարզաբանում է, որ խնդիրներ կարող են սկսվել ամերիկացի կինոգործիչների և ստուդիաների համար, քանի որ Կանադան տասնամյակներ շարունակ մնացել է «ամերիկյան կինոյի աշխույժ արտադրական կենտրոն»: Երկիրը նույնիսկ կատակով անվանում են «Հյուսիսային Հոլիվուդ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայում մի շարք առևտրի կենտրոններ սկսել են իրենց դարակներից հանել ամերիկյան ալկոհոլը՝ առաջարկելով ավելի լավ ճանաչել տեղական արտադրանքը։
Լուսանկարը՝ Chip Somodevilla/Getty Images