Լուիս Էնրիկե․ Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափն անակնկալներ է մատուցում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ խոսել է փարիզյան թիմի հավակնությունների մասին։ 8-րդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի գերմանական «Շտուտգարտին»։ Երկու թիմերն էլ դեռ չեն ապահովել տեղը փլեյ-օֆֆում։
«Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափն անակնկալներ է մատուցում, բայց ես շատ հանգիստ եմ եւ պատրաստ եմ պայքարին բարձրակարգ մրցակցի դեմ։
Մենք կձգտենք հաղթանակի, որպեսզի չսպասենք զուգահեռ հանդիպումների արդյունքներին։
«Շտուտգարտն» ունի բարձրակարգ խաղացողներ, որոնք լավ են պաշտպանվում եւ գորհում, արագաշարժ են եւ դիմում են պրեսինգի։ Նրանց դեմ բարդ է խաղալը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան հունվարի 29-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։