«Իր տրամաբանական ավարտին հասավ «Հայկական նորաձեւություն» նախագիծը». Լուսինե Թովմասյան

0

Լուսինե Թովմասյանը հայտնել է, որ «Հայկական նորաձեւություն» նախագիծը, որը նա վարում էր Առաջին ալիքի եթերում «մոտեցավ իր տրամաբանական ավարտին»։ «Այն բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հայ դիզայներների եւ հայ նորաձեւության անկրկնելի գեղեցկությունը։ Այս հայկական ոգով ներշնչված նկարներով ցանկանում եմ ամփոփել մեր ճանապարհը»,-ինստագրամյան իր էջում գրել է մոդելը՝ կից տեղադրելով մի քանի լուսանկար:

«Այս հաղորդման նկարահանումներն ու գործընթացն ինձ համար եղել են անչափ հաճելի եւ լի նոր բացահայտումներով։ Ես հիացած եմ մեր մշակույթի բազմազանությամբ եւ այն տաղանդավոր մարդկանցով, ովքեր դրանում ներդրում ունեն։

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, իմ անզուգական թիմին եւ Հանրային հեռուստաընկերությանը՝ այս նախագիծն իրականություն դարձնելու համար։ Վայելեք գեղեցիկը՝ հայկական նորաձեւության շունչը»,-հավելել է նա:

Leave A Reply

Your email address will not be published.