Օմար Մարմուշը՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

0

25-ամյա եգիպտացի կիսապաշտպան Օմար Մարմուշը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 75 միլիոն եվրո։ Օմար Մարմուշը կստանա տարեկան 10 միլիոն եվրո։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օմար Մարմուշը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 15 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.