Մբապեն խաղաշապիկը նվիրվել է խաղադաշտ մտած երեխային
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խաղաշապիկը նվիրել է Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպման ավարտից հետո խաղադաշտ մտած տղային, հաղորդում է RMC Sport-ը։
Ստադիոնի անվտանգության աշխատակիցներն անմիջապես շրջապատել են տղային, սակայն Մբապեն արձագանքել է իրավիճակին եւ մոտեցել է արտասվող երեխային։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 4:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լաս Պալմասի» նկատմամբ։ Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ։