Իգա Շվյոնտեկը 20-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երրորդ շրջան
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան՝ 6:0, 6:2 հաշվով հաղթելով աշխարհի 49-րդ ռակետ, սլովակ Ռեբեկա Շրամկովային։
Լեհ թենիսիստուհին 20-րդ անգամ անընդմեջ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երրորդ շրջանում։
Նախկին այսպիսի նվաճում ունեցել են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի չեմպիոն, ամերիկացի Մարտինա Նավրատիլովան, քառակի չեմպիոն, իսպանացի Արանտա Սանչես-Վիկարիոն եւ Ուիմբլդոնի չեմպիոն, իսպանացի Կոնչիտա Մարտինեսը։
23-ամյա Իգա Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոն է։