Ջեֆ Բեզուսի և Լորեն Սանչեսի «Դարի հարսանիքը» կկայանա Իտալիայում

0

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը ամուսնանալու են Իտալիայում, հայտնում է NewsNation-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ «դարի հարսանիքը» տեղի կունենա գարնանը կամ ամռանը։ Ըստ տաբլոիդների՝ զույգը շքեղ միջոցառում է կազմակերպում երկրի գեղատեսիլ վայրերից մեկում։

Ավելին, տոնակատարությունները փակ են լինելու։ Այս կարևոր միջոցառմանը ներկա կլինեն միայն մտերիմներն ու ընկերները։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի վերջին, լուրեր էին տարածվել, որ Բեզոսն ու Սանչեսը ծրագրում են ամուսնանալ Ասպիսում Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Ավելին, պնդում էին, որ հարսանիքի համար հատկացվել է 600 մլն դոլար։ Սակայն միլիարդատերը հերքել է այս տեղեկությունը։

Leave A Reply

Your email address will not be published.