Քլոե Քարդաշյանը գիշերազգեստով և ադամանդներով հայկական բիշիներ է պատրաստում
Քլոե Քարդաշյանը Սուրբ Ծննդյան առավոտյան կանգնել է գազօջախի մոտ՝ պատրաստելով հայկական բիշեր։ Քլոեն դրա մասին տեսանյութ է տարածել, որտեղ նա կրում է կարճաթև շապիկ, ֆլանել պիժամա տաբատ և Boxbollen գլխի ժապավեն՝ տոնական նախաճաշ պատրաստելիս:
«Պատրաստում եմ ընտանիքի համար, խմում եմ ինձ համար եւ խաղում եմ Boxbollen», — ասել է նա:
Քլոեն դյութիչ երանգ է հաղորդել իր առօրյա լաունջազգեստին՝ ադամանդե վզնոցով և ականջօղերով:
Այս տարի Քլոեն բաց է թողել Քարդաշյան-Ջեններ ամենամյա ամանորյա հավաքը Քենդալ Ջեների տանը՝ երեխաների հիվանդության պատճառով։