Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն Սուրբ Ծնունդը վաղ են նշել
Քայլի Ջեները և Թիմոթի Շալամեն իր երկու փոքր երեխաների հետ վայելել են Սուրբ Ծննդյան տոները:
Զույգը, ով հրապարակավ հայտարարել էր իր սիրավեպի մասին 2023 թվականի սեպտեմբերին, տոնական ընթրիքի են նստել:
«Նրանք հիանալի ընթրեցին Քայլիի ընտանիքի հետ և գնացին տեսնելու Սուրբ Ծննդյան լույսերը»,- Page Six-ին հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Քայլիի երեխաները Թրևիս Սքոթից՝ վեցամյա Սթորմին և երկու տարեկան որդի Էյրը։
«Երեխաները հիանալի ժամանակ են անցկացրել, և Քայլին և Թիմոթին միասին ստեղծել են յուրահատուկ հիշողություններ», — պատմել է ինսայդերներից մեկը:
Քանի որ այս զույգը «չի պատրաստվում այս տարի Սուրբ Ծնունդը միասին անցկացնել, նրանք փորձել են ավելի վաղ նշել տոնը եւ անգամ իրար նվերներ են տվել»:
Ըստ աղբյուրի՝ «Քայլին ու Թիմոթին Սուրբ Ծննդին կլինեն իրենց ընտանիքների հետ, սակայն նրանք կապի մեջ կմնան»։
«Քայլին և Թիմոթին անընդհատ շփվում են, նույնիսկ երբ իրարից հեռու են։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, և նրանք խորապես հոգ են տանում միմյանց մասին»:
Աղբյուրը նշում է, որ նրանք «շատ սերտ կապ ունեն և շատ են սիրում միմյանց»: