Ռիչարդ Գիրը խոստովանել է, որ «կցանկանար իտալացի լինել»

0

Ռիչարդ Գիրը խոստովանել է, որ «կցանկանար իտալացի լինել» և «սիրում է Իտալիան», թեև մեծացել է Նյու Յորքում։

75-ամյա դերասանը հայտնվել է իտալական Che tempo che fa թոք-շոուում՝ քննարկելու իր վերջին՝ «O Canada» ֆիլմը, որի ռեժիսորն է Փոլ Շրեյդերը:

«Ես սիրում եմ Իտալիան, եթե կարողանայի, կլինեի իտալացի»,- ասել է նա։ «Ես մեծացել եմ Նյու Յորքի հյուսիսային մի փոքրիկ քաղաքում, որտեղ միակ զիլ երեխաները իտալացի էին, շատ էլեգանտ, զարմանալի կոշիկներով, նրանք ունեին շարժվելու այս ձևը… Մենք բոլորս ուզում էինք իտալացի լինել»:

O Canada-ն կինոթատրոններում էկրան կբարձրանա 2025 թվականի հունվարի 16-ին՝ այս տարվա սկզբին Կաննի կինոփառատոնի պրեմիերայից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գիրն ու նրա կինը՝ 41-ամյա Ալեխանդրա Սիլվան, տեղափոխվել են Իսպանիա։

Leave A Reply

Your email address will not be published.