Քրիստինա Ագիլերան բացահայտ խոսել է իր սեռական նախասիրությունների մասին

0

Քրիստինա Ագիլերան բացահայտ խոսել է իր սեռական նախասիրությունների մասին. Call Her Daddy podcast-ին տված հարցազրույցի ժամանակ 43-ամյա երգչուհին հայտնել է աշխարհին, թե ինչն է իրեն գրգռում ննջասենյակում՝ հայտարարելով, որ վիբրատորները «փոխում են խաղի կանոնները», ինչպես նաև մանրամասն պատմել է այն անսովոր վայրերի մասին, որտեղ նա սիրում է սեքսով զբաղվել:

Նրա խոսքով՝ ինքը «վայելում» է օրալ սեքսը։ Երբ նրան հարցրել են, թե որն է իր լավագույն սեքսի հմտությունը, նա խոստովանել է. «Միանշանակ, դա մինետն է: Ես սիրում եմ մինետ: Ինձ դուր է գալիս այն, ես գիտեմ մարմնի բոլոր մասերը և զգայուն հատվածները: Ինձ դուր է գալիս: Դա ինձ գրգռում է»:

«Կարևոր է լինել զուգընկերոջ հետ, ում հետ կարող ես բացահայտումներ անել: Եվ կան շատ բաներ, որոնք ես դեռ չեմ ուսումնասիրել, որոնք իմ անելիքների ցանկում են: Դա մի բան է, որի համար պետք է ժամանակ հատկացնես: Դա պետք է զվարճալի լինի այնքան ժամանակ, քանի դեռ դու քեզ լավ և ապահով ես զգում քո զուգընկերոջ հետ»:

Նա նաև բացահայտել է, որ հաճույք է ստանում «դա անելով» լոգարանում, ստուդիայում և ինքնաթիռում։

«Ինքնաթիռներում դա կարող է զվարճալի լինել: Մենք անպայման ինչ-որ խենթ բաներ էինք անում վերմակների տակ, երբ նստատեղերը բավականաչափ մեծ էին: Միջազգային թռիչքների ժամանակ, երբ լույսերը մարում են, միշտ ստեղծագործելու տեղ կա: Կարելի է օգտագործել վերմակներ։ Պետք է սպասել, մինչև բոլորը քնեն։ Դա տրամադրություն է ստեղծում»: 

Երգչուհին նշել է, որ երբեք չպետք է «ամաչել» վայելել սեքսը և խոսել դրա մասին։ «Դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա, դա հիանալի է, բնական է: Սեքսը շատ կարևոր է»:

Նա նկարագրել է, թե ինչպես վիբրատորների հայտնաբերումը «շրջադարձային պահ» է եղել իր համար, երբ նա առաջին անգամ սկսել է «հետազոտել ինքն իրեն» սեքսուալ առումով:

Նա հիշել է, որ նույնիսկ իր հետ սեքս-խաղալիք է տարել ինքնաթիռ՝ ճանապարհորդելու ժամանակ։

Leave A Reply

Your email address will not be published.