Մեգան Մարքլը հիացրել է իր տեսքով, երբ հայտնվել է կարմիր գորգին՝ աջակցելով իր ընկեր Թայլեր Փերիին

0

Մեգան Մարքլն ապշեցրել է իր տեսքով, երբ Բևերլի Հիլզում Paley Honors Gala-ի ժամանակ հայտնվել է կարմիր գորգի վրա՝ աջակցելով իր ընկեր Թայլեր Փերիին:

Սասեքսի 43-ամյա դքսուհին բոլորին հիացրել է իր սև զգեստով՝ շլացուցիչ առջևի բացվածքով: Միջոցառումը տեղի է ունեցել Բևերլի Հիլզի հանրահայտ Beverly Wilshire հյուրանոցում։ Նրա պարանոցին փայլում էր ադամանդե շքեղ վզնոց: Ագռավի թեւերի գույնի նրա մազերը հարդարված էին անբռնազբոս ոճով, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծում էին նրա դիմագծերը:

Մեգանն ու նրա ամուսինը՝ արքայազն Հարին Tribute Host կոմտեի կազմում են, թեեւ Հարրին չի մասնակցել միջոցառմանը:

Մեգանը եկել էր աջակցելու 55-ամյա Փերիին, երբ Paley Center for Media-ն հարգանքի տուրք էր մատուցում նրան որպես արտասովոր ռեժիսոր, դերասան և բարերար: Երեկոյին Փերին ստացել է նաեւ Paley Honors մրցանակը:

Մեգանն ու Հարրին սերտ բարեկամություն են պահպանում միլիարդատեր կինոռեժիսորի հետ, ով նրանց երեքամյա դստեր՝ Լիլիբեթի կնքահայրն է։

Leave A Reply

Your email address will not be published.