Բուսական սպիտակուցով սնվելը 27 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը. AJCN

0

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են կերակրացանկի փոփոխություներն ազդում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վրա։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition (AJCN) գիտական պարբերականում։

Թիմն օգտագործել է սնվելու, կենսակերպի եւ սրտի առողջության մասին մոտ 203 հազար տղամարդկանց եւ կանանց տվյալները, որոնք հավաքվել են 30 տարվա ընթացքում։

Մասնագետները հաշվարկել են սպիտակուցի ընդհանուր սպառումը յուրաքանչյուր մասնակցի կողմից մեկ օրում, ինչպես նաեւ սպիտակուցի բաժինները կենդանական եւ բուսական մթերքներից։

Հետազոտության ընթացքում գրանցվել է սիրտ-անոթային հիվանդությունների 16,1 հազար դեպք, ներառյալ սրտի իշեմիկ հիվանդության ավելի քան 10 հազար եւ ավելի քան 6 հազար ինսուլտների դեպքերը։

Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, բուսական եւ կենդանական սպիտակուցների մոտավորապես հավասար հարաբերակցությունը կերակրացանկում բարելավում է սրտի առոջղությունը։

Մասնակիցները, որոնք օգտագործել են բուսական եւ կենդանական սպիտակուցներ 1-ը 1,3-ի հարաբերակցությամբ, 19 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններվ եւ 27 տոկոսով՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր օգտագործել են բուսական եւ կենդանական սպիտակուցը 1-ը 4,2-ի հարաբերակցությամբ։

Պարզվել է նաեւ, որ կարմիր եւ վերամշակված մսի փոխարինումը ընկույզներով լրացուցիչ նվազեցրել է ինսուլտի վտանգը, կարգավորել զարկերակային ճնշումը եւ իջեցրել բորբոքային մարկերների մակարդակը։

Leave A Reply

Your email address will not be published.