Ջուդի Դենչի թութակը լեգենդար դերասանուհուն «պոռնիկ» մականունով է դիմում
Ջուդի Դենչը դեմ չէ վիրավորական մականուններին, համենայնդեպս, երբ խոսքը վերաբերում է իր թութակին:
The Times-ի հետ զրույցում Դենչը, ով դեկտեմբերի 9-ին դառնում է 90 տարեկան, ասել է, որ ունի աֆրիկյան մոխրագույն թութակ՝ Սվիթի անունով, որը սիրում է հայհոյել:
«Նա ասում է. «դու պոռնիկ ես, դու պոռնիկ ես»»,- պարբերականին ասել է Դենչը։
Նրա խոսքով՝ թութակը սիրում է ռադիո լսել։ «Աստված իմ, նա այնքան զվարճալի է: Բոլորը պետք է թութակ ունենան։ Նրանց ձայները անհավանական են»: