Մոդելը մեղադրել է Քանյե Ուեսթին սեքսուալ բռնության մեջ. նա փորձել է խեղդել նրան նկարահանումների ժամանակ՝ «Ես Պիկասոյի նման եմ» բառերով

0

Մոդելը մեղադրել է Քանյե Ուեսթին սեքսուալ բռնության մեջ քաղաքացիական հայցում՝ հավաստիացնելով, որ նա շնչահեղձ է արել իրեն երաժշտական հոլովակի նկարահանման ժամանակ։

Սկանդալային ռեփերը եւ պրոդյուսերը, որն անունը փոխել է Յեի 2021թ., ենթադրաբար կնոջը փորձել է խեղդել երկու ձեռքերով եւ նրան ենթարկել է «պոռնոգրաֆիական վարքի կատարման» նկարահանումների ժամանակ։

Միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել Մանհեթենի Chelsea հյուրանոցում 2010թ., նշվել է բողոքում։

Հայցվորը հայտնել է, որ ինքը եղել է ներքնազգեստով՝ աշխատելով որպես հետին պլանի դերասանուհի նկարահանման հրապարակում, երբ եկել է Ուեսթը, մատով ցույց տվել նրան եւ ասել. «Ինձ ասիական աղջիկ տվեք»։

Դերասանուհին նշել է, որ Ուեսթը հետո հրամայել է նկարահանող խմբին մեծացնել իր դեմքի մասշտաբը, մինչ «իր վրա էր՝ ծանր շնչելով»։

«Ուեսթը սկսել է խեղդել [նրան] մի ձեռքով։ Հետո նա բռնել է նրա պարանոցը մյուս ձեռքով եւ շարունակել խեղդել երկու ձեռքերով։ Հետո նա նրա կոկորդն է մտցրել իր մի քանի մատները՝ անընդհատ դրանք հետուառաջ շարժելով, եւ նրա բերանը փակել է քրջով»։

Հայցվորը նշել է, որ Ուեսթը իր մատներն օգտագործել է, որպեսզի «հարկադրական օրալ սեքս նմանակի»՝ բղավելով. «Սա արվեստ է։ Սա սատանայի արվեստ է։ Ես ասես Պիկասոն լինեմ»։

Կինը հավաստիացրել է, որ ոչ ոք իրեն օգնության չի եկել, եւ զգացել է, որ ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը։

Նա Universal Music Group-ն անվանել է որպես հայցի պատասխանող՝ հայտնելով, որ լեյբլը կազմակերպել է ռեփերի կամեոն տեսանյութում, բայց ավելի ուշ «հետաքննություն չի իրականացրել» կամ ոչ մի գործողություն չի ձեռնարկել միջադեպի հետ կապված։ Նա պահանջում է վնասի փոխհատուցում եւ տուգանքներ։

Leave A Reply

Your email address will not be published.