Փերիս Հիլթոնը վստահեցնում է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել. «Ես լրիվ բնական եմ»
Փերիս Հիլթոնը վստահեցնում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների կամ կոսմետիկ միջամտությունների։
«Ես շատ հպարտ եմ, որ լրիվ բնական եմ», — ասել է նա Զաք Սանգի փոդքասթի ժամանակ՝ նշելով, որ «խուսափել է արևից» և «երբեք բոտոքսի ներարկումներ, գեղեցկության ներարկումներ, վիրահատություններ չի արել»:
Նրա խոսքով՝ մայրը՝ Քեթի Հիլթոնը, երիտասարդ տարիքում սովորեցրել է մաշկի խնամքի տեխնիկան։ «Մայրս ինձ ասաց, երբ ես 8 տարեկան էի, «Փերիս, հեռու մնա արևից»: Նա ինձ սովորեցրել է մաշկի խնամքի այդ զարմանալի 10-քայլանի առօրյան: Այնպես որ, ես բառացիորեն դա անում եմ 8 տարեկանից », — ասել է նա:
Փերիսը պատմել է, որ իր տունը հագեցած է անհրաժեշտ սպա միջոցներով՝ իր մաշկի խնամքի ռեժիմին աջակցելու համար:
«Ես նաև իմ տանը սպա կառուցեցի, որը կոչվում էր «Sliving Spa»: «Այն ունի ամենաէպիկական LED լույսեր, հիդրոֆեսիալ մեքենաներ, հիպերբարիկ խցիկ, կրիոթերապիա»: