Ո՞վ է եղել Հարրիի և Մեգանի հարսանիքի լուսանկարիչը
Մայիսի 21-ին Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հրապարակել էր արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան լուսանկարները, որի հեղինակն էր հայտնի լուսանկարիչ Ալեքս Լյուբոմիրսկին:
Ըստ Լյուբոմիրկիի, նա ունեցել էր երեք րոպե, որպեսզի նկարահաներ «տանջված» զույգին միայնության մեջ: Նա պատմել է, որ նկարը, որում Մեգանը և Հարրին նստած էին աստիճաններին պատահական էր ստացվել, քանի որ Մեգանը բառացիորեն ընկել էր Հարրի վրա:
«Մենք ունեինք ընդհամենը երեք րոպե, որպեսզի անեինք մի քանի նկար: Ես ասացի Մեգանին, որ նա նստի աստիճաններին: Իսկ նա ուղղակի ընկավ: Հետո մենք սկսեցինք ծիծաղել: Դա ամենագեղեցիկ պահերից մեկն էր»,- նշել է Հարրին:
Ինչ վերաբերում է այլ պաշտոնական լուսանկարներին, դրանք համարվել են առավել համարձակ և բոլոր ժամանակների թագավորական անձնական լուսանկարներ:
«Ես չէի ուզում, որպեսզի այդ նկարները նման լինեին այն նկարներին՝ սպորտային թիմերի կամ բանակային կադրերին, որտեղ բոլորը կանգնում են ուղիղ մի գծով: Այդ իսկ պատճառով թագավորական ընտանիքի անդամներին մենք դասավորել էինք տարբեր ձևերով. մի մասը կանգնած էր մյուս մասը նստած, իսկ երեխաները ծնողների ծնկներին էին»,-ասել է Հարրին:
Ըստ Քենսինգթոնյան պալատի հայտարարության, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան լուսանկարները դուր էին եկել թագավորական ընտանիքի բոլոր անդամներին:
«Ինձ համար մեծ պատիվ էր անմահացնել Սասեքսքի դուքսի և դքսուհու սիրո պատմությունը, սկսած ամուսնական արարողությունից և վերջացրած պաշտոնական հարսանեկան նկարներով: դա իմ կարիերայում շատ գեղեցիկ փուլ էր, որը ես երբեք չեմ մոռանա»,- ասել է Լյուբոմիրսկին:
Public.am