Ջենիֆեր Լոպեսը, կարծես, սիրավեպ է սկսել իր թիկնապահի հետ
Ջենիֆեր Լոպեսը, կարծես, իր հայացքն ուղղել է մեկ այլ տղամարդու վրա, չնայած հրապարակայնորեն հայտարարել էր, թե չի ցանկանում հարաբերություններ փնտրել բազմաթիվ անհաջող ամուսնություններից հետո:
RadarOnline.com-ը գրում է, որ դերասանուհուն տեսել են իր թիկնապահի հետ մտերմիկ շփման ժամանակ, երբ նրանք զբոսնել են Մեծ Բրիտանիայում:
Ինսայդերներից մեկը կիսվել է. «Ջենն այժմ ակտիվորեն չի ժամադրվում, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող զվարճանալ»:
Աղբյուրը հավելել է. «Նա ֆլիրտ է անում այնտեղ, որտեղ անվտանգ է դա անելը․ իհարկե, նրան գրավում է տղան, բայց հիմնականում նա դա անում է, որովհետեւ գիտի, որ դա կխենթացնի Բեն Աֆլեքին»:
Լոպեսն ու Աֆլեքը ամուսնացել էին 2022 թվականին, սակայն այս օգոստոսին երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։