Բրիտանացի հայտնի բլոգեր Լուկա Գալոնեն Երեւանում խաշ է փորձել
Բրիտանացի հայտնի բլոգեր Լուկա Գալոնեն, ով հաճախ է այցելում Հայաստան, այս շրջանում Երեւանում է։ Չնայած իր հաճախակի այցելություններին, բլոգերն առաջին անգամ է խաշ փորձել։ Նա կիսվել է մի քանի լուսանկարով ու իր կարծիքով։
«Փորձում եմ հայկական համեղություն՝ խաշ։ Ի՞նչ եք կարծում՝ ինձ դուր եկա՞վ»,-սկզբում հետեւորդներից հետաքրքրվել է նա, այնուհետեւ մեկնաբանությունների բաժնում հայտնել իր կարծիքը՝ «Հետաքրքիր էր: Կրկին կփորձեմ»։