Լիամ Փեյնի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր․ One Direction խմբի անդամները կվերամիավորվեն իրենց ընկերոջը հարգանքի տուրք մատուցելու համար
Լիամ Փեյնի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, եւ ակնկալվում է, որ One Direction խմբի նրա 4 ընկերները հարգանքի տուրք կմատուցեն Home Counties-ում կայանալիք արարողությանը, հայտնում է Daily Mail-ը:
31-ամյա աստղը մահացել է մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, գլխի վնասվածքներից, որոնք ստացել էր Բուենոս Այրեսում հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո:
Նրա հայրը՝ Ջեֆը, որդու աճյունը վերադարձրել էր Բրիտանիա երկու շաբաթ առաջ՝ Արգենտինայի իշխանությունների կողմից նրա մահվան վերաբերյալ լայնածավալ հետազոտություններից հետո:
Փեյնը սեպտեմբերին մեկնել էր Արգենտինա իր մտերիմ ընկերոջ՝ Ռոխելիո «Ռոջեր» Նորեսի հետ՝ իր խմբի նախկին անդամ Նայլ Հորանի ելույթին:
Նրան այսօր կհուղարկավորեն մասնավոր արարողության ժամանակ՝ Home Counties-ում, որտեղ կմասնակցեն միայն նրա ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ ընկերները:
Ակնկալվում է, որ One Direction-ի նախկին անդամները՝ 30-ամյա Հարրի Սթայլսը, 31-ամյա Հորանը, 31-ամյա Զեյն Մալիկը եւ 32-ամյա Լուի Թոմլինսոնը եւս ներկա կլինեն նրա վերջին հրաժեշտին: