Անդրես Ինիեստան ձեռք է բերել «Հելսինգյոր» ակումբը

0

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Անդրես Ինիեստայի Never Say Never (NSN) ընկերությունը ձեռք է բերել դանիական «Հելսինգյոր» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է Sport TV2-ը։

NSN-ին պատկանում է ակումբի ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Համասեփականատեր է նաեւ իսպանա-շվեյցարական Stoneweg ընկերությունը։

«Հելսինգյորը» հանդես է գալիս Դանիայի երրորդ դիվիզիոնում։ Ակումբը հիմնադրվել է 2005 թվականին։ Ակումբային «Հելսինգյոր Սթեդիումն» ունի 4 հազար հանդիսականի տեղ։

Leave A Reply

Your email address will not be published.