Աղիքային միկրոբիոմի հյուծումը կապված է սթրեսին արձագանքի խախտման հետ. Cell

0

Աղիքային միկրոբները կարող են կառավարել օրգանիզմի պատասխանը սթրեսին օրվա ընթացքում։ Դրանք արտադրում են տարբեր հորմոններ ցերեկը եւ գիշերը, վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։

Մակերիկամները, որոնք սթրեսի հորմոններ են արտադրում, ինչպես նաեւ ուղեղի հիպոթալամուսի հատվածը եւ հիպոֆիզը, գոյացնում են միասնական համակարգ, որը պատասխանատու է սթրեսին օրգանիզմի պատասխանի համար։ Այդ համակարգի հիպերակտիվացմանը մկների մոտ կարող է հանգեցնել աղիքային միկրոբիոմի հյուծումը։ Այդ մասին վկայում է նոր հետազոտությունը, որում գիտնականները գտել են աղիքային մանրէներ, որոնք կարեւոր դեր են խաղում սթրեսին պատասխանի հարցում։

Դրանցից են Limosilactobacillus reuteri սակավաթիվ մանրէները։ Դրանք կառավարում են սթրեսի հորմոնների արտազատումը օրվա ընթացքում։ Դրան զուգահեռ փոփոխություններ են կատարվում ուղեղի որոշակի գոտիների աշխատանքում։ Աղիքային մանրէները եւ ուղեղի օրական ռիթմերը միասին պատասխանատու են օրվա ընթացքում սթրեսին տրվող պատասխանի փոփոխության համար։

Ժամանակակից կենսակերպը խախտում է ցիրկադային ռիթմերը անկանոն քնի, սթրեսի բարձր մակարդակի եւ ոչ ճիշտ սնվելու պատճառով։ Նոր հետազոտությունն ընդգծում է աղիների միկրոբների կարեւորությունը սթրեսի վերահսկման համար։ Արդյունքները կարող են ընկնել նոր դեղերի հիմքում՝ հոգեկան խանգարումների թերապիայի նպատակով՝ կապված սթրեսի, օրինակ՝ տագնապի, դեպրեսիայի հետ։ Այդ վիճակները հաճախ կապվում են քնի օրական ռիթմերի եւ շրջափուլերի խախտումների հետ։

Leave A Reply

Your email address will not be published.