«Բավարիան» ցավակցել է «Ալյանց Արենայում» մահացած երկրպագուի ընտանիքին
Մյունխենի «Բավարիան» հաստատել է երկրպագուի մահը պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ։ Գերմանական ակումբը ցավակցել է մահացած երկրպագուի ընտանիքին։
«Հանդիպման ավարտից մեկ ժամ անց մենք ստացած ցավալի լուրն այն մասին, որ ստադիոնում առաջին օգնություն ստացած երկրպագուն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ «Բավարիան» ցավակցում է երկրպագուի ընտանիքին եւ բարեկամներին»,- նշվում է մյունխենյան ակումբի հաղորդագրությունում։
«Բավարիան» «Բենֆիկային» հաղթել էր 1:0 հաշվով։