Վլ. Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին
Ժողովրդական միասնության օրվա նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Արա Արշավիրի
Շնորհավորում եմ Ձեզ Ժողովրդական միասնության օրվա առթիվ:
Հայրենասիության և համախմբվածության անսասան ավանդույթները, ամուր բարոյական, հոգևոր հիմքերը օգնել են մեր նախնիներին՝ հաղթահարել դաժան փորձություններն ու ստեղծել հզոր տերություն:
Նրանց ռազմական սխրանքները և աշխատանքային ձեռքբերումները, Հայրենիքին ծառայելու անկեղծ ձգտումը Հայրենիքին հանդեպ անմնացորդ սիրո արտահայտության և նրա ճակատագրի նկատմամբ պատասխանատվության մեզ համար միշտ ոգևորիչ օրինակ կլինեն:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք:
Վլ. Պուտին»: