Xiaomi-ն թողարկել է իր ամենահզոր սմարթֆոնը՝ Xiaomi 15 Pro-ն
Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է Xiaomi 15 Pro առաջատար սմարթֆոնը, որը հիմնված է վերջին Snapdragon 8 Elite չիպի վրա, հայտնում է iXBT կայքը։
Սմարթֆոնն ստացել է 6,73 դյույմանոց 2K OLED էկրան, թարմացման արագությունը՝ 120 Հց, առավելագույն պայծառությունը՝ 3200 նիտ և Xiaomi Dragon Crystal Glass 2.0 ապակի, որը նախորդ տարբերակի համեմատ 25-30%-ով ավելի հարվածակայուն է։
Սմարթֆոնի տեսախցիկները ներառում են երեք 50 ՄՊ մոդուլներ՝ հիմնական Light and Shadow Hunter 900, գերլայնանկյուն Samsung S5KJN1 և Sony IMX858 պերիսկոպի ոսպնյակ՝ 10x խոշորացմամբ: Սելֆիի տեսախցիկն ունի 32 ՄՊ սենսոր։
Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է նոր Snapdragon 8 Elite պրոցեսորը, որը համարվում է բջջային հեռախոսներում կիրառվող ամենահզորը, և Xiaomi 15 շարքը առաջին սարքերն են, որոնցում կիրառվում են այս չիպերը: Օպերատիվ հիշողությունը կարող է լինել 12 կամ 16 ԳԲ, իսկ ներկառուցվածը՝ 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ:
6100 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ունի 90 Վտ լարային և 50 Վտ անլար լիցքավորման աջակցություն: Նաև նախատեսվում է մագնիսական անլար լիցքավորում, ինչպես Apple-ի MagSafe-ը, բայց միայն համապատասխան պատյանների դեպքում։
Xiaomi 15 Pro-ի առանձնահատկությունը սեփական արտադրության Xiaomi Networkless Function տեխնոլոգիան է, որը բջջային ցանցի ծածկույթի բացակայության դեպքում թույլ է տալիս մինչև 3,5 կմ հեռավորության վրա հաղորդակցվել նույն սմարթֆոնից ունեցող այլ օգտատերերի հետ: Սմարթֆոնի մյուս առանձնահատկությունները ներառում են՝ Wi-Fi 7-ի աջակցություն, USB 3.2 Gen 2 միակցիչ, ստերեո բարձրախոսներ, չորս խոսափողներ, հզոր թրթռումային շարժիչ և IP68 պաշտպանություն:
Օպերացիոն համակարգը HyperOS 2.0-ն է՝ հիմնված Android 15-ի վրա: Չինաստանում Xiaomi 15 Pro-ի արժեքը կազմում է 5299 յուան (մոտ 742 դոլար):