Ռուբեն Ամորիմը համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

0

Պորտուգալական «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը եւ կգլխավորի թիմը, հաղորդում է  Manchester Evening News-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Էրիկ տեն Հագին։

39-ամյա Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020թ․ մարտից։ Նախքան այդ նա մարզում էր պորտուգալական «Բրագան»։

Leave A Reply

Your email address will not be published.